Լրահոս տղամարդկանց համար
Իմպոտենցիայից խուսափելու 8 խորհուրդ
Իմպոտենցիան, էրեկցիայի հասնելու կամ էլ պահելու անկարողությունը լինում է 2 տեսակ` ֆիզիոլոգիական և հոգեբանական: 50 և ավելի տարիքում տղամարդկանց մոտ դիսֆունկցիայի 90%-ի պատճառը հոգեբանական է:
Յուրաքանչյուր 5-րդ տղամարդը բախվում է այս խնդրին, սակայն բավական է փոքր- ինչ փոխել կյանքի ոճը, որպեսզի շտկվի իրավիճակը: Իմպոտենցիայի պատճառը կարող է շաքարային դիաբետը լինել կամ սրտանոթային հիվանդությունները: Անոթների վատ վիճակը կարող է խանգարել արյան հոսքը առնանդամ, ինչը հասուն (50 և ավելի) տարիքի մարդկանց իմպոտենցիայի հիմնական պատճառ է դառնում:
Ահա թե ինչ խորհուրդներ են տալիս FOXNews-ի փորձագետները:
1. Հետևեք սննդին: Առողջ ու հավասարակշռված, խոլեստերինի ցածր մակարդակով սննդակարգերն օգնում են կանխելու անոթների խցանումն ու խուսափելու իմպոտենցիայից:
2. Զբաղվեք սպորտով. դա ևս նպաստում է արյան նորմալ շրջանառությանը: Հարկավոր է պարբերաբար լողով զբաղվել:
3. Հետևեք արյան ճնշմանը: Եթե այն բարձր է, ապա հարկավոր է համապատասխան բուժում ստանալ: Դա կօգնի խուսափելու նաև աթերոսկլերոզից, ինչը ևս հանգեցնում է իմպոտենցիայի:
4. Կրճատեք տոքսինների կիրառումը: Օրինական ու անօրինական խթանիչները, հանգստացնող ու հակահիստամինային միջոցները. այս բոլորն ազդում են պոտենցիայի վրա: Հարկավոր է թողնել ծխելն ու ալկոհոլի օգտագործումը, բացառել թմրանյութերը կամ ստերոիդները: Չի կարելի նաև սննդային հավելումներ օգտագործել:
5. Վերանայեք ձեր կիրառած դեղորայքը: Որոշ դեղամիջոցներ, հատկապես` հակադեպրեսանտները, միզամուղները, խոլեստերինի մակարդակը նվազեցնող միջոցները, հակաբորբոքային դեղամիջոցներն ազդում են սեքսուալ ֆունկցիայի վրա:
6. Քնեք: Առողջությունը և քունը հոմանիշներ են: Քնի բացակայությունը նյարդային գրգռվածության և քրոնիկ հոգնածության ու, հետևաբար, պոտենցիայի խանգարման կարող է հանգեցնել:
7. Համոզվեք, որ հոգեբանական խնդիրներ չկան: Իմպոտենցիան լրիվ կարող է հոգեբանական խնդիրների հետևանք լինել, հատկապես` երիտասարդ տղամարդկանց մոտ: Ճնշումը, լարվածությունը, դեպրեսիան, չկայացած լինելու զգացումը, վախերը, երբեմնի սեքսուալ բռնությունը կարող են ազդել անկողնային վարքի վրա:
8. Պարբերաբար վերլուծեք ձեր հարաբերությունները: Առաջացած խնդիրներն ազդում են սեքսի որակի վրա: Եթե զույգերի հարաբերություններում ամեն ինչ չէ, որ կարգին է, դա կարող է բացասաբար անդրադառնալ ինտիմ կյանքի վրա: Չարժե վախենալ, մասնագետը, հոգեբանը կամ սեքսաբանը կարող են օգտակար լինել:
03.12.2012 Էսթետիկ բժշկության ծառայություներ Հայաստանում
Դա Վինչի կլինիկա
|
Երևան, Ամիրյան փող., 4/6 շենք +374 10 54 82 73 , +374 55 54 82 73 +374 96 54 82 73 davinciclinic.am |
Կարդացեք նաև
Այսպիսի միտում է նկատվում պսակային անբավարարությամբ տղամարդկանց մոտ: Գերմանիայի անոթային բժշկության միության նախագահ պրոֆեսոր Քուրթ Դիմը (Curt Diehm) ներկայացրել է այնպիսի հետազոտության տվյալներ, որոնք ցույց են տալիս...
14.01.2020
Տորոնտոյի և Մակգիլլայի համալսարանների մասնագետները մկների և կամավոր մարդկանց մոտ անցկացրած փորձերի արրդյունքում եկել են այն եզրահանգման, որ ցավը կանանց և տղամարդկանց մոտ տարբեր ռեակցիաներ է առաջացնում...
06.03.2019
Արևելյան Անգլիայի համալսարանի գիտնականները պարզել են, որ հյուծող շոգերը բացասաբար են անդրադառնում տղամարդկանց վերարտադրողական ֆունկցիայի վրա: Կանանց օրգանիզմի վրա շոգը նմանատիպ ազդեցություն չի թողնում...
28.11.2018
Բացի այն, որ իմպոտենցիայից տուժում է սեռական կյանքը, էրեկտիլ դիսֆունկցիայի հետ կապված որոշ հիվանդություններ, օրինակ` սրտի հիվանդությունները, կարող են մնալ չբացահայտված: Եվ արդյունքում կլինեն ողբերգական հետևանքներ...
19.03.2018
Լաբորատորիաներում սպերմատազոիդների բջիջների ստեղծման տեխնոլոգիան հույս է ներշնչում, որ կբուժվեն տղամարդկային անպտղության ամենատարածված ձևերը: Լոնդոնում Francis Crick Institute-ի գիտնականները ականջի հյուսվածքից ստեղծել են ապագա սպերմատազոիդների ցողունային բջիջներ...
17.03.2018
Ըստ գիտնականների՝ առավել բարձր ինտելեկտով տղամարդկանց սերմնահեղուկն առանձնանում է գենետիկական նյութի լավագույն որակով` համեմատած այն տղամարդկանց հետ, ովքեր ինտելեկտուալ դաշտում հաջողություններ չունեն...
14.03.2018
Ավստրալիացի գիտնականը հայտնաբերել է, որ մեկ շաբաթվա ընթացքում ամենօրյա սերմնաժայթքումը բերում է սերմնահեղուկի որակի բարձրացման, այդպիսով, լավացնելով տղամարդու բեղմնավորման հատկությունը...
14.03.2018
Ի հակառակ գիտական աշխարհում ընդունված կարծիքի՝ սպերմատոզոիդի պոչի երկարությունը միշտ չէ, որ կապված է նրա տեղաշարժման արագության հետ: Նոր հետազոտության տվյալների համաձայն՝ մանրադիտակային աշխարհում պոչի երկարությունը և ձևի կայունությունը չի անդրադառնում...
12.03.2018
Այսպիսի միտում է նկատվում պսակային անբավարարությամբ տղամարդկանց մոտ: Գերմանիայի անոթային բժշկության միության նախագահ պրոֆեսոր Քուրթ Դիմը (Curt Diehm) ներկայացրել է այնպիսի հետազոտության տվյալներ...
24.01.2017
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYkqowMN' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
